15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Օգոստոսի 27-ին կայացան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Պետական-իրավական հարցերի, Տնտեսական հարցերի և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց ընթացքում ընտրվեցին հանձնաժողովների նախագահների տեղակալները: Նրանց առաջադրումը կատարվել է` ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից` Դոնթի բանաձեւից:
Այսպես.
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանանը:
Հանձաժողովի նախագահն է Սիսակ Գաբրիելյանը՝ ՔՊ խմբակցության պատգամվոր: 8 անդամից երկուսը ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր են՝ Էլինար Վարդանյանը և Լիլիթ Գալստյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում փոխնախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված է 6 պատգամավոր, որից միայն մեկն է ներկայացնում խորհրդարանակն ընդդիմությունը՝ «Հայաստան» խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը: Նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, նախագահի տեղակալ ընտրվեց Վահագն Հովակիմյանը՝ ՔՊ-ից:
«Հայաստան» խմբակցությունն այս հանձնաժողովում ներկայացված է 3 պատգամավորով՝ Արամ Վարդևանյան, Աղվան Վարդանյան և Ագնեսա Խամոյան: «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունն այստեղ ներկայացնում է Աննա Մկրտրյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում նախագահի տեղակալի պաշտոնում հաստատվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի թեկնածությունը նախագահի տեղակալի պաշտոնում:
Հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, իսկ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից այստղ ներկայացված են Հռիփսիմե Ստամբուլյանը և Մխիթար Զաքարյանը: Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը ապօրինի կալանավորված է:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, գործունեության աշխատակարգը հաստատելուց հետո, պատգամավորները քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հաստատվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամովր Հայկ Մամիջանյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նախագահը Էդուարդ Աղաջանյանն է: Կազմում ընդգրկված է «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Արմեն Ռոստամյան, Քրիստինե Վարդանյան և Աննա Գրիգորյան:
Օգոստոսի 30-ին և 31-ին տեղի կունենան մյուս հանձնաժողովների նիստերը, որոնց ընթացքում կընտրեն նախագահների տեղակալներին: