կարևոր
592 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 16:55

«Հայաստան» խմբակցության՝ Արցախի հարցով առաջարկ-նախագծի քննարկումը հետաձգվեց լրամշակման նպատակով

«Հայաստան» խմբակցության՝ Արցախի հարցով առաջարկ-նախագծի քննարկումը հետաձգվեց լրամշակման նպատակով

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» խմբակցության առաջարկ-նախագիծը՝ վերանվանել Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել՝ Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով: Սակայն, «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ՝ հարցի քննարկումը հետաձգվեց լրամշակման նպատակով, հեղինակները երկու ամիս ժամանակ ունեն այն նորից ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժել էր Արցախի հարցերով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» եւ Պատիվ ունեմ խմբակցությունների համատեղ առաջարկը։

 Ըստ Աժ նոր որոշման նախագծի, Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներում որևէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կենսական և կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման, հայկական երկու հանրապետությունների միջև օրենսդրության մոտարկման և այլ հարցերի վերաբերյալ։