18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի հրավերով, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, տարածաշրջան կատարած այցելության ժամանակ, օգոստոսի 25-ին հանդիպել է շրջանի կուսակցականների հետ: Հանդիպմանը կառույցի անդամները մասնակցել են նաև հեռակապի միջոցով:
Սիմոն Սիմոնյանը շնորհավորել է նորընտիր Կենտրոնական կոմիտեին և տեղեկություններ հաղորդել Հայաստանում կուսակցական գործունեության մասին: ՀՅԴ ԳՄ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին, ծավալվել է քննարկում հայաստանյան վերջին զարգացումների և առկա խնդիրների շուրջ: