կարևոր
1249 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 16:00

Ավտովթար՝ Երևանում. կան տուժածներ

Ավտովթար՝ Երևանում. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 12։00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում՝ ձախակողմյան հատվածում, բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որից 1-ը, որը անչափահաս է, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։