կարևոր
556 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 15:11

Երևանի ևս 12 փողոցում կգործարկվի «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույց

Երևանի ևս 12 փողոցում կգործարկվի «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույց

Երևանի ևս 12 փողոցում կգործարկվի «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույց: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցի 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․

 1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ)

 2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ)

 3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ)

 4. Մահարու փ․ հ․82 հասցեի հարևանությամբ (64 դպրոցի մոտ)

 5. Անդրանիկի փ․ հ․95 հասցեի հարևանությամբ

 6. Անդրանիկի փ․ հ․3/1 հասցեի հարևանությամբ

 7. Արմենակյան փ․ հ․272 հասցեի հարևանությամբ (եկեղեցու մոտ)

 8. Բակունցի փ․ հ․6 հասցեի հարևանությամբմոտ (հ.150 դպրոցի մոտ)

 9. Բաղյան փ․ հ․5 հասցեի հարևանությամբ (հ. 143 դպրոցի մոտ)

 10. Շոպրոնի փ․ հ․31 հասցեի հարևանությամբ (հ.163 դպրոցի մոտ)

 11. Նանսենի փ․ հ․6 հասցեի հարևանությամբ (հ.62 դպրոցի մոտ)

 12. Նանսենի փ․ հ․9 հասցեի հարևանությամբ (հ․106 դպրոցի մոտ)

 13․ Բեկնազարյան փ․ հհ․ 3/3, 194/2 հասցեների հարևանությամբ

14․ Աթենքի փ․ հ․3/15 հասցեի հարևանությամբ։

 Նշված հետիոտնային անցումներում տեղադրվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։