կարևոր
3136 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 14:46

Կառավարության նիստի ժամանակ, երկրի ղեկավարը հայկական գյուղերը` Որոտանն ու Նոր Առաջաձորը անվանում է ադրբեջանական անուններով

Կառավարության նիստի ժամանակ, երկրի ղեկավարը հայկական գյուղերը` Որոտանն ու Նոր Առաջաձորը անվանում է ադրբեջանական անուններով

Կառավարության նիստի ժամանակ, երկրի ղեկավարը հայկական գյուղերը` Որոտանն ու Նոր Առաջաձորը անվանում է ադրբեջանական անուններով` Էյվազլի և Չայզամի: Այս մասին գրում է Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Իրինա Ղափլանյանը։

«Ես զերծ կմնամ այս ամենը մեկնկաբանելուց` այդ թվում նաև ԱԺ-ում հնչած խիստ մտահոգիչ և հակահայկական թեզերը:

Սակայն մի պարզ իրականություն եմ ուզում արձանագրել` ինչպիսի զարգացումներ որ չլինեն, սահմանազատման և սահմանագծման հետ կապված, հայի համար Որոտանը միշտ լինելու է Որոտան, Նոր Առաջաձորը` Նոր Առաջաձոր, Շուշին` Շուշի, Հադրութը` Հադրութ, Բերձորը` Բերձոր, Քարվաճառը` Քարվաճառ, և այլն:

Հա, ու Արարատը` Արարատ, այլ ոչ թե Agri Dagi»: