կարևոր
520 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-27 14:01

Հայաստանի 5 ներկայացուցչից չորսը մեկնարկել են հաղթանակով

Հայաստանի 5 ներկայացուցչից չորսը մեկնարկել են հաղթանակով

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը սև ֆիգուրներով հաղթել են առաջին տուրում, իսկ Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Մալցևսկայայի հետ:

Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Երկրորդ տուրը կանցկացվի օգոստոսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Մրցաշարին մասնակցում են 36 երկրի 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։