09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Օգոստոսի 27-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ․Բաբաջանյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի հատվածում է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Vectra» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ․ Ա․-ին (ծնված 1968 թ․), որը գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։