կարևոր
313 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-27 13:20

Կացինով հարձակվել է բնակչի վրա ու փորձել հարվածներ հասցնել գլխին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Կացինով հարձակվել է բնակչի վրա ու փորձել հարվածներ հասցնել գլխին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Երկուշաբթի օր՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել․ մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի դեմ։ Նշենք, որ «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Պարզվում է՝ երիտասարդն այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում, այլ քաղաքական հայացքներ ունի և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։

«Ազգային արժեք» ակումբի անդամները նախօրեին «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։ «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ իրենք հյուրընկալվել են Գյումրու հեռուստաընկերություններից մեկում, այնուհետ այդ տեսանյութը տեղադրել են «Ազգային արժեք»-ի ֆեյսբուքյան էջում։ Մի երիտասարդ վիրավորանքներ է գրել և երբ ակումբի անդամները պարզել են, որ նա ֆեյք չէ, այլ իրական անձ է, փորձել են հանդիպել ու հասկանալ, թե ինչն է պատճառը։

Դեպքի առնչությամբ այսօր մանրամասներ է հայտնել ՀՀ ՔԿ-ն։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերոնշյալ վայրում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Գյումրու բնակչին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կացինը ձեռքին հարձակվել է վերջինիս վրա ու փորձել հարվածներ հասցնել նրա գլխին, սակայն խուսափելով այդ հարվածներից, վերջինս փորձել է ձեռքով պահել գլուխը, արդյունքում՝ գլխին ուղղված կացնի հարվածը դիպել է նրա ձեռքին, որի հետևանքով Գյումրու բնակիչը ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983թ.:

Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: