կարևոր
433 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-27 12:59

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել

Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ 

Վարակակիրներից 8-ը` Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և դիմում է հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել (COVID-19)-ի դեմ, պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում: