ՖիզԳորոդոկի երկրորդ բնակիչ Կարեն Ամիրխանյանը է միացել հացադուլին։ Այս մասին գրառում է կատարել Բնակավանի բնակիչ, ակցիայի կազմակերպիչ Սեդա Գրիգորյանը։
«Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչները, բախվելով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ի` պետական կառույցների հանցավոր անգործությամբ երաշխավորված ապօրինությունների եւ ոստիկանական ահաբեկչության շարունակականությանը, ստիպված են դիմել իրենց բողոքի արտահայտման ծայրահեղ միջոցի` հացադուլի։
Ավելի վաղ հացադուլ էր հայտարարել թաղամասի բնակիչ, իրավաբան Հայկ Հարությունյանը։
Հրավիրում եմ բոլոր իրավապաշտպանների ու լրագրողների ուշադրությունը»,– գրել է ակտիվիստը։