կարևոր
424 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 11:50

Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

Օգոստոսի 27-ին, ժամը 10։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 1 փողոցում գտնվող «Դերժավա-ս» ՓԲԸ-ի 3-րդ հարկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։19-ին, մարվել՝ 11։32-ին։