կարևոր
259 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 11:36

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանով, Գորկի, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, Մայակովսկի, Տերյան, Լալայան, Սպենդիարով, Փանյան, Ռ.Մելիքյան, Կոմիտաս, Կրուպսկայա, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղուկասյան, Լ.Մադոյան, Ս.Մատնիշյան, Մազմանյան, Ցուլուկիձե, Բաղրամյան, Լազո փողոցների, Գարեգին Նժդեհի հրապարակի, Այգաբաց 1, 2, 3, 4, 5 շարքերի, Հաղթանակի պողոտայի և հարակից տարածքների, Առափի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Աշոցք և Բանդիվան համայնքների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արարատի մարզի Գինեվետ և Տափերական գյուղերի գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Մ.Պողոսյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: