18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Օգոստոսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: Ունենք 359 առողջացած, 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1151 է: