կարևոր
1699 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-27 09:19

Այսօր օգոստոսի 27-ն է․ 2003 թ. այս օրը Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության

Այսօր օգոստոսի 27-ն է․ 2003 թ. այս օրը Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության

Օգոստոսի 27, տարվա 239-րդ (նահանջ տարիներին՝ 240-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 126 օր։

  • 1576 թ. – մահացել է Տիցիանը, վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը (ծն. 1477 թ.)։
  • 1770 թ. – ծնվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը (մահ. 1831 թ.)։
  • 1828 թ. – ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճեցին Ախալցխայի բերդը։
  • 1871 թ. – ծնվել է Թեոդոր Դրայզերը, ամերիկյան գրող, հասարակական գործիչ, ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (մահ. 1945 թ.)։
  • 1884 թ. – ծնվել է Ալեքսանդրե Աբաշելին, վրացի բանաստեղծ (մահ. 1954 թ.)։
  • 1896 թ. – Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։
  • 1941 թ. – ծնվել է Սեզարիա Էվորան, երգչուհի Կաբո Վերդեից, կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտություն (մահ. 2011 թ.)։
  • 1956 թ. - ծնվել է Կոնստանտին Օրբելյան կրտսերը, դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ (2004), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2016-ից):
  • 2003 թ. — Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։
  • 2007 թ. – մահացել է Մարկոս Գրիգորյանը, ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր (ծն. 1925 թ.)։