կարևոր
640 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 00:14

Սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով

Սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով

Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ՀՀ ԱԻՆ-ից կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։


Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +33 աստիճան տաքություն։