կարևոր
637 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-26 23:53

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 41.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 41.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2900 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ 5000 քմ, Աղձք գյուղում՝ 600 քմ,

Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000  քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․4 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 1 հա, Հրազդան քաղաքում՝ 3000 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 5 հա, Հացավան գյուղում՝ 1 հա, Նոր Գեղի գյուղում՝ 1000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 500 քմ, Արզնի գյուղում՝ 300 քմ,

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում՝ 3 հա

Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղում՝ 2 հա, Ներքին Հանդ գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3 հա, Չորաթան գյուղում՝ 15 հա, Պառավաքար գյուղում՝ 1000 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 41.4 հա: