կարևոր
403 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 23:24

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս մասին տեղեկացնում են Կոմպոզիտորների միությունից։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆԸ:

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում։