կարևոր
397 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-26 22:42

ՀՀ ազգային հավաքականը սկսել է մարզումները

ՀՀ ազգային հավաքականը սկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցել են 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Դավիթ Յուրչենկոն մարզվել է անհատապես, իսկ Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չեն մասնակցել մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում նախապատրաստվել են այսօրվա «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպմանը:

Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին՝ Սկոպյեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը, նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեում:

Ազգային հավաքականը Սկոպյե կմեկնի օգոստոսի 30-ի առավոտյան: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին: