27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռենջերս»-ին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում հիմնական առավելությունը Շոտլանդիայի բազմակի չեմպիոնին էր:
Խաղի 40-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ջեյմսը։ Հանդիպման առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ը հիմնականում պաշտպանվում էր և ինչ-որ պահի հակագրոհում: Ի վերջո` այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց և նախորդ խաղում նվազագույն հաշվով պարտվելով՝ «Ալաշկերտ»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: