կարևոր
1666 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-26 20:36

Կիևյան փողոցում ավտոբուսը բախվել է կայանված մեքենային, ապա՝ ծառին

Կիևյան փողոցում ավտոբուսը բախվել է կայանված մեքենային, ապա՝ ծառին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում  Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին:

Վթարի հետևանքով ծառն արմատից կոտրվել է:

Շտապօգնության բժիշկներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու, որոնք, սակայն, հրաժարվել են հիվանդանոց  մեկնելուց: