կարևոր
1396 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 20:18

Հարձակում՝ Քաբուլի օդանավակայանում․ կան զոհեր ու վիրավորներ

Հարձակում՝ Քաբուլի օդանավակայանում․ կան զոհեր ու վիրավորներ

Հարձակում է տեղի ունեցել Քաբուլի միջազգային օդանավակայանում: Լսվել են պայթյունների ու կրակոցների ձայներ:

Նախնական տվյալներով, հարձակումը տեղի է ունեցել օդանավակայանի այն հատվածում, որտեղ տեղակայված են ամերիկյան եւ բրիտանական ուժերը, եւ հավաքված են երկրից փախչել ցանկացող աֆղանցիները: Նշվում է, որ մահապարտը պայթեցրել է իրեն, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել:

Պենտագոնից հայտնում են զոհերի ու վիրավորների մասին: Թիվը դեռ չի հստակեցվում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ նիստ է հրավիրել՝ տեղի ունեցած քննարկելու համար:

Հատկանշական է, որ մի քանի օր է Արեւմտյան երկրները հայտարարում էին, թե տեղեկություն ունեն Քաբուլի օդանավակայանի մոտ հնարավոր հարձակումների մասին: Նախնական վարկածով, հարձակման պատասխանատուն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է: