12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ-ը:
«Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 դի: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 դի»: