կարևոր
547 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-26 17:48

Կասեցվել է Գեղարքունիքի և Արարատի մարզերում հացի արտադրամասերի գործունեությունը

Կասեցվել է Գեղարքունիքի և Արարատի մարզերում հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել «Խորանարդ» և «Վարդիշո» ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Ստուգումը ցույց է տվել, որ երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասերի պատերը և առաստաղը մրոտված են եղել, կենցաղային հատվածներում սանիտարահիգիենիկ վիճակը չի համապատասխանել սահմանված պահանջներին, անձնակազմի հանդերձարանը չի ունեցել համապատասխան կահավորանք, սանհանգույցը ապահովված չի եղել հոսող ջրով, բացակայել են հիգիենայի պարագաները, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության

Վերահսկողություն իրականացնող մարմինը կասեցրել է հացի նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը՝ խախտումների վերացման համար սահմանելով ժամկետ»: