25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նախօրեին ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Վարդանյանը։
«Երեկ չէ առաջին օրը Սուրիկ Օհանջանյանն ազատ է արձակվել, այլ մանրամասներ նրա գործի հետ կապված չեմ կարող ասել, քանի որ այլևս նրա փաստաբանը չեմ»,- նշել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին դատարանը Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ էր ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
Նա մեղադրվում էր ընտրակաշառք տալու մեջ։
Ըստ նախաքննական մարմնի՝ Օհանջանյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարը, եւ առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: