կարևոր
2113 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-26 16:47

Հայ մարզիկը փոքր արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հայ մարզիկը փոքր արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մ17 տարիքայինների խմբում Ալեքսանդր Լազարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ:

89 կգ քաշայինների պայքարում հայ մարզիկը երկամարտի 306կգ (136+170) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում Լազարյանը նույնպես չորրորդն է եղել, իսկ հրում վարժությունում ցույց է տվել երկրորդ արդյունքը:

Լազարյանը 6 մոտեցումներից հաջող է իրացրել 3-ը: