կարևոր
2944 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 15:27

Թուրքիայի նախագահը կրկին խաղաղասերի դիմակով խոսել է երեւույթներից, որոնք իրեն խորթ են

Թուրքիայի նախագահը կրկին խաղաղասերի դիմակով խոսել է երեւույթներից, որոնք իրեն խորթ են

Թուրքիայի նախագահը նորից խաղաղասերի դիմակն է դրել ու խոսել երեւույթներից, որոնք իրեն խորթ են:

Օտարերկրյա դեսպանների հետ ընթրիքի ժամանակ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե բազմաթիվ քայլեր են ձեռնարկել՝ տարածաշրջանում առկա լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար ու որպես օրինակ Էրդողանը բերել է Արցախը:

Նա ասել է, թե իբր Արցախի, իր խոսքով, «օկուպացիայի» ավարտից հետո տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար նոր պատուհան է բացվել, եւ եթե Հայաստանը դա հաշվի առնի, կանեն այն, ինչ անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին: Հարեւան երկրների նկատմամբ տարածքային ակնհայտ նկրտումներ ունեցող Ռեջեփ Էրդողանը հայտարարել է նաեւ, թե իբր խոսքով ու գործով ապացուցել են, որ աչք չունեն որեւէ մեկի հողերի, ինքնիշխանության, ստորգետնյա եւ վերգետնյա հարստությունների նկատմամբ: