կարևոր
799 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 15:15

Արցախի Խորհրդարանի նախագահը ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է Արցախի Հանրապետություն

Արցախի Խորհրդարանի նախագահը ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով Երևան է ժամանել:  Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգության և սոցիալ-տնտեսական  խնդիրներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցությունն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել»:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին ։

Հիշեցնենք, որ քննարկվել էին Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել էր տոնական ձեւաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:

Ազգային ժողովի 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին: