կարևոր
829 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 14:41

Ավտովթար Երևանում. կան տուժածներ

Ավտովթար Երևանում. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 25-ին` ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած Nissan և Շիրակի մարզի բնակիչ՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։