406 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-26 14:17

Հայ շախմատիստները սկսում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները սկսում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում

Իսլանդիայում օգոստոսի 26-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Մրցաշարին կմասնակցեն 36 երկրի 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։

Առաջին տուրը կանցկացվի օգոստոսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։