կարևոր
1135 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-26 13:59

Այսօր կհանդիպեն «Ալաշկերտ»-ն ու «Գլազգո Ռեյնջերս»-ը

Այսօր կհանդիպեն «Ալաշկերտ»-ն ու «Գլազգո Ռեյնջերս»-ը

Այսօր տեղի կունենա «Ալաշկերտի» ու «Գլազգո Ռեյնջերսի» միջև հանդիպումը:

Այն կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին:

Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է նվազագույն հաշվով:

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը թիմի հետ չի մեկնել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպմանը:

Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստից բացի, Երևան չեն ժամանի «Գլազգո Ռեյնջերսի» ևս 6 ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում ուժեղ էր գտնվել (0:0, 3:2) ղազախական «Կայրաթից» և դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ՝ ապահովելով առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր: