կարևոր
1243 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-26 13:28

Թուրքիան սկսել է դուրս բերել իր զորքն Աֆղանստանից

Թուրքիան սկսել է դուրս բերել իր զորքն Աֆղանստանից

Թուրքիան սկսել է դուրս բերել իր զորքն Աֆղանստանից:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ գործընթացն ավարտելու համար կպահանջվի 36 ժամ: Հատկանշական է, որ մինչեւ «Թալիբանի» իշխանության գալը, Թուրքիան քայլեր էր ձեռնարկում արեւմտյան ուժերի դուրս գալուց հետո` Աֆղանստանում ռազմական ներկայությունը պահելու համար և առաջարկում էր ապահովվել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը: Սակայն թալիբները պանաջեցին Թուրքիայից դուրս բերել զորքը երկրից՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս ուժերի հետ միասին, հակառակ դեպքում՝ թուրքերին կդիտարկեն որպես օկուպացիոն ուժ:

Ամեն դեպքում, Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է, որ թերեւս տեխնիկական աջակցություն կցուցաբերեն Քաբուլի օդանավակայանի աշխատանքների իրականացման համար: Դա կանեն թուրք քաղաքացիական փորձագետները:

Այս հարցով թալիբների հետ բանակցություններն ընթացի մեջ են: