կարևոր
466 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 13:16

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք

Օգոստոսի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 611 մարդ, մահացել է 79 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 532 171, այստեղից ապաքինվել է 468 917 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 028:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43 653 փորձարկում, այդ թվում 26 534-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 119-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.46% է, վերջին 14 օրվանը՝ 10,77%, վերջին 7 օրվանը՝ 10.51%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 065 848 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26 700 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 129 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 357 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 348 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: