18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Եթե մեկի մտքով անցնում է, որ ինձ կարող է խփել և գիշերը հանգիստ քնել, ես իրեն շնորհավորում եմ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ դա չէ երկրի կարևոր խնդիրը, իրավապահները կզբաղվեն այդ հարցով, և արդար ազատ քննություն կիրականացվի։
«Ասում են ժողովորդը մեզ տվել է մանդատ, ինչ ապօրինություն կուզենք կանենք, ժողովուրդը իրենց մանդատ է տվել նոր տարածքներ հանձնելո՞ւ»,- ասաց Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, որովհետև երկրում ճգնաժամը հաղթահարված չէ։
«Այս իշխանությունները երեք թեմա ունեն՝ «հոկտեմբերի 27», «մարտի 1», Պողոոս Պողոսյան: Այսինքն քննարկում ենք երկրի ապագան, անելիքները, երկրի առջև կանգնած մարտահրավերները, իրենք շարունակ խոսում են նրանից, ինչից երեք տարի խոսում են», -ասաց Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս քաղաքական մեծամասնությունը որևէ կապ և առնչություն չունի մեր ժողովրդի և պետության շահերի հետ:
Սաղաթելյանի խոսքով՝ շատ է խոսվում համագործակցության մասին. «Մենք շատ հստակ ասում ենք՝ սատանայի հետ էլ կհամագործակցենք հանուն մեր պետության և ժողովրդի, սակայն սա չարիքի կառավարություն է: Այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքի գլխավոր ճանապարհի մի հատվածը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, սրանք եկել ու էլի «մարտի 1», «մարտի 1»»:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իշխանությունը սադրանքներով հասարակության ուշադրությունը շեղում է կառավարության բուն ծրագրից: «Կառավարության ծրագրում շատ հստակ, անկեղծորեն նկարագրել են, որ մեր վրա հույս չդնեք, մենք գնալու ենք նոր կապիտուլյացիայի»,- ընդգծեց փոխնախագահը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։