կարևոր
1831 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-26 13:03

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Արտակ Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին ազատել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար»,- նշվում է նախագահի հրամանագրում։