կարևոր
3190 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 12:36

Մահացել է մեր գործընկեր Աննա Իսրայելյանի մայրը

Մահացել է մեր գործընկեր Աննա Իսրայելյանի մայրը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հաղորդավար, «Առավոտ» օրաթերթի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանի մայրը՝ Էմմա Քոչարյանը: Այս մասին իր էջում հայտնել է Աշոտ Իսրայելյանը:

«Էմմա Քոչարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 27-ին ժամը 18:00-20:00 «Սան Լազարո» հոգեհանգստի սրահում:

Հուղարկավորությունն օգոստոսի 28-ին ժամը 14:00 Սպանդարյան գերեզմանատանը»:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Աննա Իսրայելյանին և իր ընտանիքին: