«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Աժ-ում իր ելույթը սկսեց ներողություն խնդրելով հասարակությունից Աժ-ում վերջին օրերին արձանագրված միջադեպերի համար:
«ԱԺ-ում տեղի ունեցածի պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պարտվողական քայերի շարունակականությունը, նախընտրական քարոզչության ընթացքում ատելության, «մուրճ» ճոճելու, վախեցնելու քայլերը, ղեկավարության ոչ վայել արտահայտությունները:
Գլուխ ջարդելու և «արա»-ով խոսելով բախում հրահրելը և այն տեսարանի վերածելը, անվտանգության աշխատակիցների շատ դանդաղ վարքագիծն ամբողջական քրեաիրավական գնահատականի պետք է արժանանա»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Ըստ Օհանյանի, քաղաքական մեծամասնության ելույթների մեջ որևիցե մի ինքնաքննադատության, քննադատության և իրավիճակի հստակ գնահատականի մասին խոսք չի եղել և հավելեց, որ այնպիսի տրամադրությունն է տիրում, որ կառավարությունն ինչ բերի ԱԺ՝ այն էլ կքվեարկեն:
Նա նշեց, որ Կառավարության ծրագիրը տպավորություն է ուզում ստեղծել, թե նախորդ 3 տարիներին, ոչինչ չի եղել, չեն փոխել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ։
«Կառավարության ծրագիրը ոչ ամբողջությամբ չի համապատասխանում պետության խնդիրներին։ Մանավանդ ռիսկերի վտանգների և ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն է։ Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական։ ԱՆվտանգության միջվայրի փխրունությունը և սպառնալիքները, Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական ռազմավարական վերանայում կատարել և ունենալ Զինված ուժերի բարեփոխումների ծրագիր։ Օրինակ՝ առայության ժամկետի նվազեցումը ոչ ժամանակին և պոպուլիստական քայլ է»,- նշեց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի և Արցախի առջև կանգնած և ահագնացնող անորոշություններին։
«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը։ Այս պահին Հայաստանի շրջափակումը Արցախի և Հայաստանի համար բերելու է խորը շրջափակման»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտնեց, որ Հայստան դաշինքը կողմ է թուրք-ադրբեջանական ագրեսիայի միջազգային ճանաչմանը:
«Անվտանգության թեմաներով չի կարելի այդքան շատ լոզունգներով խոսել, քանի որ հնչաց խոսքերն առաջին հայացքից կարող է հաճելի թվալ, բայց ազգային և միջազգային երաշխիքների համար խիստ վտանգավոր են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Օհայանը հայտնեց, որ լսել է բանակի վերաբերյալ խորհրդարանում հնչած բոլոր ելույթները և վիրավորանքները և իր մոտ տպավորություն է ստղծվել, որ ինքն է այսօր պաշտպանության նախարարը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությունն է և խորհուրդ տվելց այդ կաղապարից դուրս գալ, քանի որ այդ անտեղի խոսակցություներով բանակին ամենամեծ հրավածն են հասցնում:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ անհիմն են իշխանության կողմից հնչող քննադատությունները, որ կառավարության ծրագրի նկատմամբ ընդդիմությունը կառուցողական չէ։
«Կարծում եմ՝ ԱԺ մարմինների ձևավորման ընթացքում, այդ քննարկումների ժամանակ էլ մենք ստիպում ենք բանավիճելու, ոլորտային համեմատություններ անելու, քննադատելու, ներկայացնում ենք փաստաթղթերի թերությունները, առաջարկություններ անում։ Կընդունվի, թե չէ, դա ձեր գործն է, բայց միևնույն ժամանակ նաև քաղաքական մեծամասնության ելույթների մեջ որևիցե մի ինքնաքննադատության և իրավիճակի հստակ գնահատականի ելույթներ չեղան»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
Ամփոփելով խոսքը՝ Օհանյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, ինչից հետո խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը: