կարևոր
17437 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-26 11:44

Քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը

Քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը

Yerkirmedia.am-ի տեղեկություններով քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը:

Նշենք, որ այս ամենի հետևանքով ամբողջությամբ փակվում է Գորիսից դեպի Որոտան ու Շուռնուխ երթևեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Այն մինչև այս պահը շարունակում է փակ մնալ և բանակցությունների մասին դեռ տեղեկություններ չկան: