կարևոր
2164 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-26 11:14

Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից. Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան

Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից. Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան

Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, եւ մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք քննարկում ենք կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, եւ մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։

Պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է  ուժ և թշնամին դուրս է շպրտվելու: Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունն այս հարցով՝ ի վերջո մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ:

Եվ կուզեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնար այս հարցին և ասեր՝ ի վերջո ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: