Օգոստոսի 26-ը տարվա 238-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 127 օր։
- 1666 թ. - մահացել է Ֆրանս Հալսը, հոլանդացի նկարիչ:
- 1743 թ. - ծնվել է Անտուան Լորան Լավուազիեն, ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիր:
- 1812 թ. - տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը. 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտը ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:
- 1850 թ. - մահացել է Լուի Ֆիլիպը, ֆրանսիացի թագավոր 1830 թ. օգոստոսի 9-ից առ 1848 թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ:
- 1880 թ. - ծնվել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը):
- 1892 թ. - մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ գրող և մտավորական:
- 1915 թ. - Մեծ Եղեռնի ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց Ռուբեն Սևակը, հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ:
- 1945 թ. - մահացել է Ֆրանց Վերֆելը, ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակը:
- 2008 թ. - Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։