Օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ոստիկաններին տեղեկացրել է, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել տեղի ունեցածը: