կարևոր
2944 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-25 22:32

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե հայ զինծառայողները հարձակվել են ադրբեջանցի զինվորների վրա, կեղծիք են. ՊՆ

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե հայ զինծառայողները հարձակվել են ադրբեջանցի զինվորների վրա, կեղծիք են. ՊՆ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ը։

Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել: