կարևոր
949 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 22:16

Ջո Բայդենը վերահաստատել է իր որոշումը՝ ավարտել Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը մինչեւ օգոստոսի 31-ը

Ջո Բայդենը վերահաստատել է իր որոշումը՝ ավարտել Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը մինչեւ օգոստոսի 31-ը

Չնայած դաշնակիցների հորդորներին, «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների հետ տեսակապով հանդիպումից հետո, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է իր որոշումը՝ ավարտել Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացն ըստ նախանշվածի, այսինքն՝ մինչեւ օգոստոսի 31-ը:

Բայդենը պնդում է, թե ավելի երկար մնալու դեպքում ամերիկյան զորքը կարող է հարձակման ենթարկվել «Իսլամական պետության» զինյալների կողմից, որոնք նաեւ թալիբների թշնամին են:

Նշենք, որ Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» իսլամիստական շարժումնել Վաշինգտոնին զգուշացրել է՝ եթե մինչեւ նշված ժամկետն ամերիկյան զորքը դուրս չգա երկրից, հետեւանքներ կլինեն:

Մինչ այս, Քաբուլի միջազգային օդանավակայանը մարդաշատ է մնում: Հազարավոր աֆղանցիներ ցանկանում են փախչել երկրից: Միացյալ Նահանգները հայտնել է, որ օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 82 հազար մարդ՝ ԱՄՆ-ի եւ դաշնակից երկրների քաղաքացիներ, «վտանգված» աֆղանցիներ:

Գերամանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերման վերջնաժամկետից հետո էլ կփորձեն օգնել տարհանել այն աֆղանցիներին, որոնք աշխատել են գերմանացի զինվորականների հետ:

Ի դեպ, Աֆղանստանում ստեղծված իրավիճակն այսօր հեռախոսով քննարկել են Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները: