կարևոր
1669 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-25 21:44

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կայունացման մասին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կայունացման մասին

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կայունացել է՝ շուրջ երկու ամսվա աճից հետո: Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Շուրջ երկու ամիս կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի, ինչպես նաև մահվան դեպքերի աճից հետո նախորդ շաբաթ իրադրությունը կայունացել է»,- ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ այդ կայունացումը տեղի է ունեցել հիվանդացության ու մահվան դեպքերի շատ բարձր մակարդակի վրա: Մեկ շաբաթում՝ օգոստոսի 16-22-ը ողջ աշխարհում գրանցվել է վարակման 4.5 մլն և մահվան ավելի քան 68 հազար դեպք: