կարևոր
748 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 21:33

Արմեն Գևորգյանը իշխանությանը հիշեցրեց՝ ընդդիմությանն էլ է նույն ժողովուրդը ձայն տվել

Մինչև բուն ելույթին անցնելը ես ցանկանում եմ ներողություն խնդրել, հատկապես 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների հարազատներից և այդ պատերազմում վիրավորված մեր հերոս տղաներից՝ այս երկու օրվա տեսարանների համար: ԱԺ-ում այսպես սկսեց իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«Եվ հատկապես բոլորիս անունից ուզում եմ ներողություն խնդրել Գեղամ Նազարյանից, ով այսօր ամբողջ օրն անցկացրել է հիվանդանոցներում և մաղթել իրեն շուտափույթ ապաքինում:

Ես ուզում եմ նաև ներողություն խնդրել իմ զավակներից և իրենց հասակակիցներից և ցանկանում եմ, որ իրենք երբեք չկրկնօրինակեն այն, ինչ այս երկու օրվա մեջ իրենք տեսել են ուղիղ եթերներում»:

Ելույթի բուն բովանդակությանն անդրադառնալով՝ Արմեն Գևորգյանը շեշտեց․

«Մեզ մոտ առաջադեմ մտքի համազգային գաղափարի, ինչպես նաև մարդկային կապիտալի դեֆոլտ է։ Մեր երկրում հաստատվում է  իբրև օրենքի դիկտատուրա, մեր պետության հարատև անվտանգ և կայուն զարգացման հիմնական գրավականը պետք է փնտրել մեր երկրի սահմաններից ներս»,- նշեց պատգամավորը։

Իր խոսքում Արմեն Գևորգյանը քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց, որ ընդդիմությանն էլ է նույն ժողովուրդը ձայն տվել։