կարևոր
679 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-25 19:28

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի անդամները հանդիպել են սենատոր Ռոբերտ Մենեդեսի հետ

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի անդամները հանդիպել են սենատոր Ռոբերտ Մենեդեսի հետ

Այսօր՝ օգոստոսի 25-ին Աթենքում ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ հանդիպել են ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ ընկ. Հռիփսիմե Հարությունյանի եւ անդամ ընկ. Տիգրան Չիչեքյանի, ինչպէս նաեւ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ ընկ. Գասպար Կարապետյանի հետ։  

Հանձնախմբի անդամները շնորհակալություն են հայտնել սենատորին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայքարում ցուցաբերած աջակցության համար, քանի որ սենատորն իր քաղաքական կարիերայի առաջին իսկ տարիներից, դինամիկ և անզիջում է եղել հայ ժողովրդի հանդեպ արդարադատության իրականացմանն առնչվող հարցերում:

Հանդիպմանը քննարկվել են Հունաստանի հայ համայնքին վերաբերող հարցեր, Եվրոպայի եւ Հունաստանի ազգային հանձնախմբերի գործունեությունները: