կարևոր
1999 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-25 19:06

Ժամանակն է ի կատար ածելու այդ պարտավորությունները՝ օր առաջ մեկնարկելով համազգային դիմադրության շարժման սկիզբը․ Արշակ Մեսրոբյան

Ժամանակն է ի կատար ածելու այդ պարտավորությունները՝ օր առաջ մեկնարկելով համազգային դիմադրության շարժման սկիզբը․ Արշակ Մեսրոբյան

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը իր էջում ներկայացրել է իրավիճակի լրջությունն ու դիմադրության հրամակայանակը․

«Հետեւելով ԱԺ 8րդ գումարման «գործունեությանը» արձանագրենք․

ԱԺ-ն, որպես օրենզդիր մարմին, ինստիտուտ․ ի զորու չէ ՈՉԻՆՉ ԱՆԵԼՈՒ,

Ընդդիմության անելիքը 8րդ գումարման Ազգային Ժողովում երկուսն են․

1․ Իրենց լիազորությունների սահմաններում անել այն ամեն ինչը, որ կկանխարգելի ապագա հակահայկական որոշումների, նախագծերի եւ փաստաթղթերի որդեգրումը/ստորագրումը։

2․ Հանդիսանալ իր փոխլրացուցիչ գործոնի՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ անձեռնմխելի խոսնակներն ու բարձրախոսը։

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Պետք է հասկանանք, որ սովորաբար գոյություն ունեն մի քանի հիմնական գործոններ, որոնք երաշխավորում են տվյալ պետության ազգային անվտանգությունը, սահմանային պաշտպանությունը, ներքին հասարակական համերաշխությունը եւ ընդհանրապես բնականոն զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը։

Մենք այսօր, ցավոք, այդ հիմնական գործոններից ՈՉ ՄԵԿ ՉՈՒՆԵՆՔ․

1․ Գոյություն չունի պետականամետ եւ ազգային իշխանություն՝ «պետական եւ համազգային շահն ամեն ինչից վեր» ոսկե սկզբունքով առաջնորդվող։

- Ցանկացած իշխանության գործառույթները չեն սահմանափակվում տվյալ երկրի կենցաղային վերահսկողություն, կառավարչական եւ համակարգման աշխատանքներ իրականացնելով, այլ հիմնական գործառույթ է հանդիսանում դեպի ապագա նայող՝ հայանպաստ տեսլականի ճշտումն ու իրագործումը։ Այսօրվա իշխանությունը, չունի հայանպաստ տեսլական, ոչ էլ պատրաստակամ է նախաձեռնել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐ հետապնդող ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ մշակման գործընթաց, որի շուրջ է պետք համախմբել մի ամբողջ ազգի։

2․ Գոյություն չունի Հայաստանյան լայն հասարակություն՝ լոկ բնակչից վերածված քաղաքացու, որն տիրապետում է իրավագիտակցության, ազգային մտածողության եւ արժեհամակարգային նվազագույն աստիճանի, որպեսզի կարողանա հանդիսանալ իր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավման հիմնական գործոններից մեկը։

- Այս հարցում հանուն ճշմարտության պետք է արձանագրել եւս մեկ փաստ․ ի՞նչու էր հասարակությունն այդքան խոցելի, որ ունեցանք այսօրվա պառակտված իրականությունը։ Նորանկախ Հայաստանի 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններն կամա թե ակամա պատշաճ ուշադրություն չեն դարձրել, քաղաքացիական գիտակցության, իրավագիտակցության, ազգային արժեհամակարգի նվազագույն մակարդակի ձեւավորման կարեւորագույն նպատակին հասնելուն։ Եթե հասարակության չեն կրթել մտածված եւ գիտակցաբար, որպեսզի իրենց պաշտօնավարումը անցկացվեր հանգիստ եւ առանց ավելորդ ցնցումների ուրեմն թող իմանան, որ իրենց հանցավոր իշխանամոլության արդյունքում էլ է նաեւ ձեւավորվել այսօրվա ԱՄԲՈԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ առաջնորդվող հասարակության մի ստվար զանգված, որի կառավարման բանալին է գտել այսօրվա թյուրիմացությունը։

3․ Գոյություն չունի (ներկայումս) մարտունակ բանակ, արդի սպառազինությամբ՝ երկու հայրենի հանրապետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը ապահովելու նպատակով։

4․ Գոյություն չունի անկախ դատական իշխանություն՝ սահմանադրականության, օրենքի եւ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով։ Գոյություն չունի իրավապահ այնպիսի համակարգ եւ անվտանգության ծառայություն բոլոր ստորբաժանումներով եւ մարմիններով, որ օրենքի եւ կարգ ու կանոնի հաստատման խոնարհ ծառա հանդիսանալը գերադասի ոմն թյուրիմացության կամակատարը լինելուց։

5․ Գոյություն չունի «ազգային տնտեսություն», որն մշակված լինի երկրի աշխարհագրական դիրքավորումն, աշխարհաքաղաքական բարդույթները, զարգացումները, լրջագույն խնդիրները հաշվի առնելով, երկրի տնտեսական կարողականությունը առաջնային անհրաժեշտության բնագավառներին ուղղելու։ Բնագավառներ, որոնք ունեն ռազմավարական, անվտանգային եւ գոյութենական նշանակություն։

6․ Այդպես էլ չունեցանք կայացած քաղաքացիական հասարակություն։ Այս կարեւորագոյն սեկտորի առաքելությունը կարող ենք ասել կայանում է՝ իշխանություն-ժողովուրդ կապող օղակ հանդիսանալը։

- Ցավոք սրտի տվյալ սեկտորի ներկայացուցիչներն կամ կազմակերպություննրը դարձել են գործիքներ, լծակ, հանձնակատարի կարգավիճակում պատրաստ՝ ամեն ձեւ կատարելու այսօրվա իշխանության ղեկին նստած թյուրիմացության հրահանգները հասարակության իրական տրամադրությունները քողարկելու, ճնշելու եւ կառավարելու նպատակով։

Չունենալով վերոնշյալ գործոններից որեւէ մեկը, միակ ու վերջին գործոնն, որ առկա է դա ըմբոստ փոքրամասնությունն է, այդ առաքինի տեսակը, որ չի հանդուրժում եւ չի համակերպվում այսօրվա ստեղծված իրավիճակի հետ, որ առաջնորդվում է «հայրենիք, ազգ, պետականություն, հավաքական շահն ամեն ինչից վեր» սկզբունքով։

Այդ տեսակն այսօր կանգնած է իր իսկ հայրենիքից քաղաքականորեն արտաքսվելու վտանգի եզրին, քաղաքական հետապնդումներն, ազատ խոսքի իրավունքի կոպիտ ոտնահարման եւ առհասարակ իշխանության կողմից կիրառվող բոլոր տեսակի բռնությունները վկայությունն են այդ փաստի։

ԼՈՒԾՈՒՄ

Հաշվի առնելով նեքին եւ արտաքին քաղաքական զարգացումների տեմպը, մեր առջեւ ծառացած սպառնալիքների ճակատագրական աստիճանը․ պետք է արձանագրել՝

1․ Ներկայումս, չունենք այն ժամանակը, որն հարկավոր է զբաղվելու հիշատակված բոլոր 6 գործոնների վերականգման եւ վերանորոգման աշխատանքներով, մենք մեզ չենք կարող թույլ տալ այդ շռայլությունը։

2․ Մեզ անհրաժեշտ են դիմադրության կտրուկ գործողությունների իրականացում։ Նպատակը մնում է մեկը՝ ազգակործան իշխանությունների հեռացումը։

Վերոնշյալ առաքինի տեսակը պետք է իր ձեռքում վերցնի երկու հայրենի հանրապետությունների ճակատագրերը, որպեսզի վերջապես կարողանանք վերանկախանալ անհայրենիք այս տեսակից եւ լծվել պետականաշինության բնականոն ընթացքին, ինչպես նաեւ հանուն հասարակության մոլորված, թունավորված կամ պատանդ վերցված հատվածին ազատագրելու բռնապետի ճիրաններից։

Որպես, օրինակելի քաղաքացիներ․ քաղաքացիներ, ովքեր քաջատեղյակ են ազգի եւ հայրենիքի նկատմամբ ստանձնած, սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական պարտավորություններից եւ իրավունքներից, ժամանակն է ի կատար ածելու այդ պարտավորությունները՝ օր առաջ մեկնարկելով ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ սկիզբը»։