կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-25 18:45

Հանրության հայտնի օլիգարխը տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ․ տնտեսագետ

Հանրության հայտնի օլիգարխը տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ․ տնտեսագետ

Տնտեսության վերականգման տեմպը կտրուկ նվազել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2 տոկոսով․ հուլիս ամսին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, այսինքն՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մի քանի անգամ։ Կանխատեսելի է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։

Ակնհայտ է, որ այս նվազող տեմպով երկնիշ տնտեսական աճ ունենալու էկոնոմիկայի նախարարի «կանխատեսումը» հերթական մարքետինգային քայլն էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով, ինչի մասին բազմիցս նշել եմ․ միայն դրական սպասումներ առաջացնելով՝ երկնիշ տնտեսական աճ չեք կարող ապահովել։ Հետևաբար իմաստ չունի փնտրել հորդող ներդրումներ, դինամիկ զարգացող տնտեսություն․ դրանք ուղղակի սուտ են։

Իրականությունը այն է, որ ներկայումս մեր տնտեսությունը իներցիոն վիճակում է, և ի հաշիվ անցած տարվա վատ ցուցանիշների և հանքարդյունաբերության ունենք 5,2 տոկոս աճ։

Միաժամանակ, անկեղծ զարմանում եմ, որ հանրության հայտնի օլիգարխը, ով հայտարարում է, որ իր խելքի հաշվին է հարստությունը դիզել, տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ»։