կարևոր
1873 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-25 18:18

Հենրիխ Մխիթարյանը առաջիկա երեք խաղերին մասնակցելու համար հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հենրիխ Մխիթարյանը առաջիկա երեք խաղերին մասնակցելու համար հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիան:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան  Արտյոմ Ավանեսյանը և ռուսական «Բալթիկայի»  հարձակվող Իշխան Գելոյանը։

Տևական դադարից հետո ազգային հավաքական է հրավիրվել «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը: 

Դարպասապահներ են՝ Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ», Անատոլի Այվազով - «Ուրարտու», Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ են՝ Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա), Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա), Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» , Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ», Հրայր Մկոյան - «Արարատ», Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ են՝ Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա), Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա), Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան), Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան), Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան), Արշակ Կորյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան), Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան), Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ», Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա», Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա», Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա», Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»  

Հարձակվողներ են՝ Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա), Իշխան Գելոյան «Բալթիկա» (Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան - «Նոա» 

Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով)՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա հինգերորդ տուրի Գերմանիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին օգոստոսի 29-ից՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: