կարևոր
538 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-25 17:55

Ջրականի շրջանում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի դի

Ջրականի շրջանում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի դի

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և  անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: